Добавить
Уведомления

Ֆուտզալի մրցաշար ՀՌՀ-ում

Ռուս-Հայկական համալսարանի Ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնը, համագործակցելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ, նախաձեռնել է ֆուտզալի մարզական մրցաշար, որի նպատակն է խթանել առողջ ապրելակերպը և զարգացնել ֆիզիկական դաստիարակության մշակույթը դպրոցական միջավայրում։ Մրցաշարին մասնակցում են Երևան քաղաքի 10 ավագ դպրոցների թիմեր, որոնք իրենց մարզական ոգին և թիմային համերաշխությունը ցույց են տալիս ՌՀՀ սպորտհամալիրում անցկացվող հետաքրքիր ու լարված հանդիպումներում։ Այս նախաձեռնությունը ոչ միայն նպաստում է աշակերտների առողջ ու ակտիվ կենսակերպի ձևավորմանը, այլև հնարավորություն է տալիս բացահայտելու նոր տաղանդներ՝ ապագա մարզիկների և թիմերի տեսքով։ Խաղերը մեկնարկել են 2025 թվականի հոկտեմբերի 22-ին, և մենք մաղթում ենք բոլոր թիմերին արդյունավետ խաղ, ազնիվ պայքար, անկոտրում ոգի և մարզական հաջողություններ։ Թող հաղթի ուժեղագույնը!!!

12+
2 просмотра
День назад
27 октября 2025 г.

, чтобы оставлять комментарии